Բակո Սահակյանը մասնակցել է ՊԲ սպայական անձնակազմի նիստին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին մասնակցել է պաշտպանության բանակի սպայական անձնակազմի նիստին, որի ընթացքում ամփոփվել են զինված ուժերում իրականացված ստուգումների արդյունքները:
Նախագահ Սահակյանը կարեւորել է բանակում իրականացվող ստուգումները` նշելով, որ դրանք մեծապես նպաստում են զինված ուժերի մարտունակության բարձրացմանը:
Երկրի ղեկավարը տվել է համապատասխան ցուցումներ` ընդգծելով, որ վերհանված բոլոր թերացումները պետք է անվերապահորեն եւ սահմանված ժամկետներում վերացվեն:
[b]ԼՂՀ նախագահի մամլո ծառայություն
[/b]