1030 դիտում
14:23 20-07-2023
Հայաստանում սպայական համալսարանը ու սպայական ավագ դպրոցը կտեղակայվի Ակադեմիական քաղաքում. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետը տեղեկացրեց, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Նիկոլ Փաշինյանին կարևոր լուր է հայտնել.
«Մեր դիտարկմամբ՝ այս տարի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կունենանք դիմորդների բավականին մեծ թիվ, իհարկե, թվեր չենք հրապարակի, բայց զգալի աճ ունենք»,- ասաց Փաշինյանը։
Ըստ նրա՝ սա կապված է նրանով, որ ռազմական համալսարան ընդունված, ավարտած ու ծառայության անցած սպաները ծառայության անցնելու պահին կստանան բնակարան։
«Դա կհամարվի իրենց սեփականությունը, բայց մինչև ծառայության ավարտն այն օտարելու հնարավորություն չեն ունենա: Ենթադրաբար, բնակարանները կարող են լինել նաև Երևանում, բայց նրանք, եթե ծառայում են Սյունիքում, կարող են այդ բնակարանները վարձակալության տալ ու իրենց ընտանիքի կարիքները լրացուցիչ բավարարել։ Այսինքն՝ ստանում են արդեն կրկնապատկված աշխատավարձ ու բնակարանի վարձակալությունից ստացած եկամուտ:
Այսինքն՝ ստանալով բարձր, արդեն կրկնապատկված աշխատավարձ և այս բնակարանի վարձակալությունից ստացած եկամուտը, որը որևէ կերպ չի նվազեցվի, այսինքն՝ դա պլյուս է, իրենց սեփականությունն է, իրենք այդ սեփականությունը կարող են տնօրինել: Սա էլ հույս ունեմ՝ էֆեկտ կտա»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը կարևոր համարեց նաև այն, որ կրթության բարեփոխումների տրամաբանության մեջ նաև ռազմական կրթությունը ներառվի. «Մեր ծրագրերում է սպայական համալսարան և սպայական ավագ դպրոց ունենալը, որը մենք հիմա արդեն համոզված ենք, որ պիտի տեղակայվի Ակադեմիական քաղաքում, որի ծրագիրը, ըստ էության, հիմա շատ մեծ ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ մտել է իրականացման փուլ: Առաջիկայում մենք կունենանք գլխավոր հատակագիծը և կսկսենք նախագծերը հերթով, փուլ-փուլ իրականացնել»,- ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր
802 դիտում
15:31 17-05-2023
ՀՀ-ում 2022-2023 ուսումնական տարում հիմնական դպրոցը կավարտեն շուրջ 35.300, ավագ դպրոցը՝ 19․900 սովորողներ
1689 դիտում
21:58 21-03-2015
ՀԱԱՀ և Գլաձոր համալսարանը 4, իսկ Հյուսիսային համալսարանը 2 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում են ստացել
2358 դիտում
17:55 20-12-2018
Հայ-Ռուսական համալսարանը, Պոլիտեխնիկական համալսարանը և «Մենեջմենթ Միքս»-ը ներդնում են նոր մագիստրոսական ծրագիր
Այս բաժնից
1639 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ