1459 դիտում
16:02 16-07-2015
Նաիրիտցիները հիմա էլ նստացույց են սկսել
Նաիրիտցիներից ոմանք այսօր Կառավարության շենքի առջեւ նստացույց սկսեցին:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նրանք դժգոհում են, որ 12 օրվա ընթացքում են խոստացել աշխատավարձ վճարել և չեն հավատում, որ բոլորին գումարը կբավականացնի:
Մինչեւ այդ էլ տեղեկացրել էինք, որ աշխատավարձերը վճարելուց առաջ նրանց առաջ պայման են դրել. գրավոր համաձայնագիր են պահանջել, որի համաձայն հրաժարվում են տույժ-տուգանքներից: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էին «Նաիրիտ»-ի աշխատակիցները: Միաժամանակ ավելացրել, որ այդ կերպ միայն մայր գումարն են ստանալու, բայց ստիպված են ընդունել այդ առաջարկը, քանի որ գումարները հետ ստանալու այլընտրանք չի մնում:
Համաձայնագրի ստորագրումից 3 օրվա ընթացքում խոստացել են վճարումներ իրականացանել:
Հիշեցնենք, որ նաիրիտցիները պահանջում են իրենց 18 ամսվա աշխատավարձը, որը կազմում է մոտ 15 մլն դոլար: Կառավարությունն էլ խոստացել է մինչեւ հուլիսի 15-ը վճարել:
Նմանատիպ նյութեր
8304 դիտում
16:08 24-08-2017
Նաիրիտցիները «նախազգուշական» նստացույց են կազմակերպել կառավարության շենքի դիմաց
3163 դիտում
15:41 17-09-2015
Ինչո՞ւ են «աղմկում» նաիրիտցիները․ աշխատավարձները ստանալուց հետո հիմա էլ նոր պահանջ են բարձրացնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
667 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
658 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար