2402 դիտում
13:42 30-01-2015
Առևտրականները կառավարության մոտ անժամկետ նստացույց են սկսել. վարչապետը նրանց ընդունելու պատրաստակամություն հայտնեց. ԼՐԱՑՎԱԾ
«Կասեցում» պահանջելով՝ այսօր՝ հունվարի 30-ին, առեւտրականները կրկին հավաքվել են Կառավարության շենքի առաջ եւ պահանջում են կասեցնել «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակիցը փոխանցում է, որ նրանցից մի քանիսն անժամկետ նստացույց են հայտարարել:
Առեւտրականները պահանջում են նաեւ հանդիպում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, հակառակ դեպքում նրանք մինչեւ փետրվարի 1-ը կասեցնելու են իրենց առեւտրային գործունեությունը:
Կառավարությունից փոխանցեցին, որ վարչապետը պատրաստ է ընդունել 15 առեւտրականների՝ նրանց հետ բարձրացված խնդիրը քննարկելու համար:
Ավելի ուշ վարչապետի հետ հանդիպելուց հետո առևտրականները բարձր տրամադրությամբ դուրս եկան այնտեղից՝ նշելով, որ վարչապետը ևս մտնում է իրենց դրության մեջ: Նրանք նաև ասացին, որ Հովիկ Աբրահամյանը որոշել է քննարկման դնել հարցը և խոստացել նրանց երկուշաբթի պատասխան տալ, ինչից հետո առևտրականները, դադարեցնելով բողոքի ակցիան և նստացույցը, հեռացան կառավարության շենքի մոտից՝ պայմանավորվելով, որ երկուշաբթի կրկին կհավաքվեն նույն տեղում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 1-ից գործելու է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, սակայն տոնավաճառների աշխատողները դեմ են ապրանքաշրջանառության վերաբերյալ հարկային մարմնին փաստաթղթեր ներկայացնելուն, հետեւաբար պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում՝ այն կասեցնելու պահանջով:
Լուսանկարը՝ Լևոն Ամիրզյանի
Նմանատիպ նյութեր
832 դիտում
19:27 03-04-2024
«Գոյ» թատրոնի դիմաց դերասանները անժամկետ նստացույց են սկսել
Այս բաժնից
508 դիտում
18:13 21-11-2024
Ազգային ժողովում հյուրընկալվել է Բունդեսթագի Եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահը
766 դիտում
18:01 21-11-2024
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Էստոնիայի դեսպանի հետ
919 դիտում
17:36 21-11-2024
Հավաքին մասնակցելու համար առաջարկել են 6,000-8,000 դրամ․ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան