211652_close_icon
views-count2949 դիտում article-date 08:20 16-07-2015

Սերժ Սարգսյանը դժգոհ է կառավարության անդամների աշխատանքից. «Ժողովուրդ»

Սերժ Սարգսյանը Կառավարության անդամների հետ հանդիպումների ժամանակ ընդգծված սառնություն է դրսևորում՝ չթաքցնելով, որ առկա իրավիճակից դժգոհ է։ Ամենաուշագրավն այն է, որ նա սկսել է դժգոհել անգամ այնպիսի նախարարներից, որոնք սովորաբար նրա «սիրելիների» համարում են ունեցել, գրում է «Ժողովուրդ»–ը։ «Նախարարները մասնավոր զրույցներում սրտնեղում են, որ վերջին շրջանում Սերժ Սարգսյանը հանդիպումների ժամանակ նախարարներին մի տեսակ չնկատելու է տալիս և եթե որևէ մեկի հետ էլ խոսում է, ապա զուտ իր դժգոհությունն արտահայտելու համար։ Նախարարների մեծ մասը համոզված է, որ առնվազն մինչև սահմանադրական փոփոխությունները գլուխ բերելը, Կառավարության կազմի լուրջ փոփոխություններ չեն լինի, և իրենք կարող են անհոգ լինել»,–հավելում է թերթը։

Նմանատիպ նյութեր