211652_close_icon
views-count8927 դիտում article-date 13:10 28-05-2014

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության անդամների ուղեկցությամբ այցելեց Սարդարապատի հուշահամալիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 28-ին, Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ Սարդարապատի հուշահամալիր էին այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, կառավարության անդամներ, արտերկրից ժամանած հյուրեր, քաղաքացիներ: Հյուրերի թվում էին նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Ինչպես Սարդարապատից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երկրի ղեկավարությունը ծաղիկներ և ծաղկեպսակներ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հարգանքի տուրքից հետո անցկացվելու են տոնական միջոցառումներ: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ Սարդարապատից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+

Նմանատիպ նյութեր