27750 դիտում
20:41 15-07-2015
Երևանի քննչական վարչությունը, ճանապարհային ոստիկաններն ու Մաշտոցի բաժնի ծառայողները հայտնաբերել են ռուսական համարանիշներով BMW-ն, որով Երևանում տեղի էր ունեցել վրաերթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` հուլիսի 14-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության աշխատակիցները Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցների հետ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` պարզել են` հուլիսի 12-ին Երևանի Հասրաթյան փողոցի 12/1 հասցեի դիմաց Երևան քաղաքի Լուկաշինի փողոցի բնակիչ, 17-ամյա Արման Մկրտչյանին վրաերթի ենթարկողին, ինչպես նաև նրա կողմից վարած BMW մակնիշի Օ 816 CT համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 23:30-ի սահմաններում Արարատի մարզի Սիփանիկ գյուղի բնակիչ, 39-ամյա Արշակ Ղազարյանը նշված BMW-ով վրաերթի էր ենթարկել Ա.Մկրտչյանին, ինչից հետո իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել էր Արմենիա բժշկական կենտրոն և այնտեղից հեռացել:
Փաստի առթիվ Երևանի քննչական վարչության քննիչ Գեղամ Գալստյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+