93353 դիտում
12:51 13-02-2018
Երևանում ոստիկաններն ու «գաի» ծառայողները հայտնաբերել են BMW X5 մակնիշի «գոլդ» համարանիշներով «ֆռֆռացող» 32-ամյա երիտասարդին, ով կասկածվում է թմրանյութեր վաճառելու մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 12-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 4-րդ բաժանմունքի, Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներով իրացնելով՝ Երևան քաղաքի Բագրևանդի փողոցից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Ոստիկանության Նոր նորքի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Նարեկ Պողոսյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նրա մոտ հայտնաբերել են խոշոր չափի կանաչավուն չորացված զանգված։
Ոստիկանները պարզել են նաև, որ իրենց ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և, և Ն. Պողոսյանի մոտ հայտնաբերված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը նա ձեռք է բերել Բագրևանդ թաղամասում։
Երեկ՝ փետրվարի 12-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Բագրևանդ թաղամասից Ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 32-ամյա Գևորգ Միլիտոնյանին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս եղել է BMW X5 մակնիշի 98 VV 999 համարանիշի ավտոմեքենայով։ Պարզվել է, որ խոշոր չափի մարիխուանան Ն. Պողոսյանին վաճառել է Գ. Միլիտոնյանը։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում Գ. Միլիտոնյանը ձերբակալվել է։
Այսօր՝ փետրվարի 13-ին, գիշերը ժամը 00։40-ի սահմաններում ոստիկանները Իսակովի պողոտայից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Նոր Նորքի Ոստիկանություն են բերման ենթարկել Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Հայկ Գաբրիելյանին։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է խոշոր չափի կանաչավուն չորացված զանգված, 2 հատ կաթուցիչներ՝ մուգ շագանակագույն հետքերով։
Վերջինս Ոստիկանությունում հայտնել է, որ իր մոտ եղածները «Մարիխունա» տեսակի թմրանյութ է, որը գնել է Իսակովի պողոտայում, ոմն Գևորգից։
Ոստիկաններն ունեն կասկածներ, որ ոմն Գևորգը հանդիսանում է Գ. Միլիտոնյանը, իսկ Հ. Գաբրիելյանն ու Ն. Պողոսյանը ստորագրությամբ ազատ են արձակվել։
Հայտնաբերված թմրանյութերը փոխանցվել են Ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ Քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
[b]Կասկածյալ, 32-ամյա Հայկ Գաբրիելյանն է[/b]
[img]http://st0.shamshyan.com/editor/0775858001518801923310700.png[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
11582 դիտում
23:37 13-04-2014
Մաշտոցի պողոտայում «գոլդ» համարանիշներով Mercedes-ը բախվել է «գոլդ» համարանիշներով BMW X6-ին
Այս բաժնից
9741 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին