211652_close_icon
views-count3025 դիտում article-date 11:22 15-07-2015

Գյումրիի Ս. Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցու դիմաց արագ սուրճի պատրաստման մեքենա է դրվել. «Ժամանակ»

Գյումրիի Ս. Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցու դիմաց, որը ոչ միայն գյումրեցիների ու շիրակցիների համար է մեծագույն սրբություններից մեկը, այլ նաև ողջ Հարավային Վրաստանի հայության ու ջավախահայության, և որտեղ պահվում է Ս. Յոթվիրաց Աստվածամոր հրաշագործ սրբապատկերը, մայթի վրա արդեն երկու-երեք օր է, ինչ հայտնվել է արագ սուրճի պատրաստման մեքենա, գրում է «Ժամանակ» թերթը: «Թե ումն է այդ մեքենան կամ որքանով է մեքենայի տեղադրումը օրինական, պետք է պարզեն իրավապահները և համայնքային իշխանությունները: Սակայն միաժամանակ կարևոր է նաև այն, թե որքանով է պատշաճ ու բարոյական եկեղեցու հարակից տարածքը բիզնեսի կետի վերածելը, արդեն յուրաքանչյուրի խղճի ու բարոյականության հետ կապված գործ է»,-հավելել է թերթը` նշելով, որ այդպիսով հրավիրում է Ամենայն հայոց կաթողիկոսի ու իրավապահների ուշադրությունը այդ փաստի վրա:

Նմանատիպ նյութեր