Հունաստանը կմնա եվրոյի գոտում առնվազն մինչև չորեքշաբթի
Հունաստանը կմնա եվրոյի գոտում առնվազն մինչև չորեքշաբթի: Այս մասին խոսում են Եվրամիության երկրների Բրյուսելյան գագաթաժողովի կողասրահներում:
Խոսքը, այսպես կոչված, օգնության 3-րդ ծրագրի մասին է. Դա ավելի քան 80 մլրդ եվրոյի երկարաժամկետ փաթեթ է: Բացի դրանից, քննարկվում է 19 մլրդ եվրո փոքր շափաբաժնի հարցը, որը Աթենքին կօգնի առաջիկայում խուսափել դեֆոլտից: Հ
ետագա ներարկումների գլխավոր հակառակորդը Գերմանիան է: Ըստ Բեռլինի, իրավիճակն այնքան է սրվել, որ նոր չափաբաժիններն այլևս չեն օգնի: Մնում է Հունաստանը ժամանակավորապես բացառել եվրոյի գոտուց և վերակառուցել պարտքը: Գերմանիայի այս առաջարկը զգացմունքային պառակտում է առաջացրել. ոչ բոլոր երկրներն են պատրաստ նման պատասխանատվություն ստանձնել: