Հունաստանը Գերմանիայից 279 մլրդ եվրոյի չափով փոխհատուցում է պահանջում
Հունաստանի իշխանությունները հայտարարել են, որ Գերմանիան պետք է 279 մլրդ եվրո վճարի որպես հատուցում` 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական օկուպացիայի համար:
Աթենքը այս գումարը հրապարակել է պաշտոնական հաշվարկներից հետո, սակայն Բեռլինը պնդում է, որ այս հարցը իրավաբանորեն լուծվել է մի քանի տարի առաջ:
Փորձագետները բացատրում են Աթենքի ֆինանսական պահանջները վարկերի վճարման ժամկետի մոտեցմամբ: