Հունաստանը ժամանակին Արժույթի միջազգային հիմնադրամ կփոխանցի 450 մլն եվրոյի չափով հերթական վճարը
Հունաստանը ժամանակին Արժույթի միջազգային հիմնադրամ կփոխանցի 450 մլն եվրոյի չափով հերթական վճարը և պատրաստ է հետագայում պարտավորությունները կատարի վարկատուների առաջ, Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիսթին Լագարդի հետ հանդիպումից հետո հայտարարել է ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը:
Նա նաև խոստացել է թույլատրել, որպեսզի հիմնադարմի փորձագետները կարողանան մոտիկից ծանոթանալ Հունաստանի բյուջետային քաղաքականությանը:
Ավելի վաղ Հունաստանը Եվրահանձնաժողովին ներկայացրել էր բարեփոխումների ճշգրտված ցուցակը` վարկի հերթական չափաբաժինը ստանալու համար: