Ռուսաստանը և Հունաստանը 5 մլրդ եվրոյի գործարք են կնքում
Ռուսաստանը և Հունաստանը մտադիր են երկկողմ համաձայնագիր ստորագրել, որով Հունաստանը որպես կանխավճար «Թուրքական հոսք» գազատարի շինարարության համար կստանա մինչև 5 միլիարդ եվրո, գրում է գերմանական Spiegal պարբերականը:
Թերթը նշում է, որ համաձայնագիրը պետք է, ըստ նախնական պայմանավորվածության, ստորագրվի ապրիլի 21-ին և եթե գործարքը կայանա, նշված գումարը որպես կանխավճար կհաշվվի Հունաստանի տարածքով ԵՄ երկրներ ռուսական գազի տարանցման համար:
Տեղեկությունների համաձայն՝ գործարքի մանրամասները կողմերը քննարկել են Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ: