Մովսես Հակոբյանը՝ սահմանին տիրող իրավիճակի, բանակում քրեածին հանցագործությունների, ինքնասպանությունների եւ նոր վարկով զենք գնելու մասին
Սահմանին վերջին օրերին համեմատաբար հանդարտ իրավիճակ է: Լուրջ միջադեպեր առաջին գծում չկան: Եթե համեմատենք տարեսկզբի եւ անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, բավականին հանգիստ իրավիճակ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը:
Խոսելով բանակում քրեածին տարրերով հանցագործությունների եւ ինքնասպանությունների ու սպանության փորձերի մասին՝ նշեց, որ դրանց թիվը նախորդ տարիների համեմատ նվազել է: Ավելին, աշխատանքներ են տարվում, որ էլ ավելի նվազեցվեն:
Նա նաեւ խոսեց զենք գնելու նպատակով Ռուսաստանի կողմից տրամադրվող 200 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկից եւ նշեց, որ Հայաստանը դրա անհրաժեշտությունն ուներ: