Սեյրան Օհանյանը՝ իր պաշտոնում Մովսես Հակոբյանի նշանակման եւ սահմանին տիրող իրավիճակի մասին
Զինվորական ծառայությունը ենթադրում է նշանակում: Ավելին, եթե զինծառայողն առաջ է գնում՝ կոչումը բարձրացնելով, դա նորմալ է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ արձագանքելով մամուլում տեղ գտած այն լուրերին, որ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը հնարավոր է՝ նշանակվի ՀՀ պաշտպանության նախարար:
Սեյրան Օհանյանի խոսքով, եթե Մովսես Հակոբյանի մասով նշանակում լինի, հասարակությունը կիմանա այդ մասին:
«Նման որոշումները կայացվում են ռազմաքաղաքական մակարդակում»,- ասաց պաշտպանության նախարարը: ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի սահմանում տիրող իրավիճակի մասին էլ ասաց, որ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն վերահսկվում է զինված ուժերի կողմից: