211652_close_icon
views-count1311 դիտում article-date 12:00 11-07-2015

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջնաժամկետը հուլիսի 13-ն է

Իրանն ու «Վեցյակը» Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջնաժամկետ են նշել հուլիսի 13-ը: Տասնօրյա բանակցությունների ընթացքում արդեն 3-րդ անգամ վերջնաժամկետը երկարացվել է: Իրանը արևմտյան բանակցողներին մեղադրում է դիրքորոշումը փոփոխելու և նոր պահանջներ ներկայացնելու մեջ: Այնուամենայնիվ Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը «կառուցողական» է անվանել ամերիկացի իր պաշտոնակցի` Ջոն Քերիի, և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ երեկվա հանդիպումը: Նա լրագրողներին ասել է, որ կողմերն իրար ընդառաջ են շարժվում: Եվրամիությունը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները դադարեցվել են մինչև բանակցությունների ավարտը: Միացյալ Նահանգները մտադիր է Կոնգրեսում համաձայնագիրը վերանայելու ընթացքում պահպանել պատժամիջոցները: Թեհրանն էլ պնդում է համաձայնքագրի ստորագրումից հետո չեղյալ հայտարարել բոլոր պատժամիջոցները:

Նմանատիպ նյութեր