1526 դիտում
12:26 20-03-2014
Իրանի հետ միջուկային բանակցությունների ձախողման դեպքում ԱՄՆ-ը ավերիչ հարված կհասցնի Իրանի տնտեսությանը
Իրանի և «վեցյակի» միջև Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախանշված է ապրիլի 7-9-ին: Այս մասին հայտարարել է բանակցություններում Իրանի գլխավոր պատվիրակ, Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին:
Նա նշել է, որ մարտի 18-ին տեղի ունեցած հերթական բանակցություններում քննարկվել են խաղաղ նպատակներով ուրանի հարստացմանն առնչվող հարցեր և դրանց հետ կապված պատժամիջոցների վերացումը:
Միևնույն ժամանակ ԱՄՆ 83 սենատորներ նախագահ Բարաք Օբամային նամակ են հղել, որում կոչ են անում բանակցությունների ձախողման դեպքում խստացնել պատժամիջոցները Իրանի դեմ այնպես, որ վերջնական՝ ավերիչ հարված հասցվի Իրանի տնտեսությանը: Նամակը ստորագրել են և՛ հանրապետականները, և՛ դեմոկրատները: Ամերիկացի սենատորները համոզված են, որ համաձայնագիրը պետք է մեկընդմիշտ վերջ դնի միջուկային զենքի գերիշխող դառնալու Իրանի փորձերին:
Նմանատիպ նյութեր
8649 դիտում
11:51 19-10-2017
Փհենյանը սպառնացել է, որ «անսպասելի ու անհավանական» հարված կհասցնի ԱՄՆ-ին
5719 դիտում
10:51 10-08-2018
Հակառուսական նոր պատժամիջոցները լուրջ հարված կհասցնեն նաև ԱՄՆ-ի տնտեսությանը. The Hill
895 դիտում
11:45 04-08-2024
ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաներն ակնկալում են, որ Իրանը հարված կհասցնի երկուշաբթի օրը
Այս բաժնից
652 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում
928 դիտում
12:27 27-01-2025
Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատավարության հերթական նիստը