Այսօր Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջին օրն է
Այսօր Իրանի և միջազգային վեցյակի` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի սահմանած վերջին ժամկետն է Իրանի միջուկային ծրագրի շուրջ փոխընդունելի համաձայնագրի ընդհանուր պարամետրերի մշակման համար:
Խորհրդակցությունները մասնագետների մակարդակով շարունակվել են ամբողջ գիշեր, իսկ այսօր պետք է անցկացվեն 7 երկրների արտգործնախարարների մասնակցությամբ:
Հիմնական տարաձայնությունը հարստացված ուրանի պահպանումն է: Թեհրանը ցանկանում է, որ միջուկային վառելիքը մնա երկրում, մինչդեռ արևմտյան բանակցողները կարծում են, որ այն պետք է տարվի արտասահման: