Լոզանում ավարտվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը
Լոզանում առանց զգալի արդյունքների է ավարտվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը, որին մասնակցել են Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին և Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։
Ջոն Քերին, սակայն, դրանք անվանել է կառուցողական և արդյունավետ։
Իր հերթին Զարիֆը նշել է, որ պատվիրակության մյուս անդամների հետ կվերադառնա Լոզան, որպեսզի մյուս շաբաթ ավարտին հասցնեն բանակցությունները։
Ջոն Քերին այսօր Լոնդոնում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարների հետ կքննարկի Թեհրանի հետ բանակցությունների ընթացքը։