211652_close_icon

Որոշ պատգամավորների վարորդներ երթևեկության կանոնները խախտելու համար «խելքներն իրենցը չի». ե՞րբ է ՃՈ-ն դրանց խելքի բերելու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count20444 դիտում article-date 12:09 11-07-2015
Կան պատգամավորներ, որոնց վարորդները իրենց շեֆերից ավելի շատ են իրենց վեր դասում օրենքից. այնքան վստահ են իրենց ուժերի վրա, որ կարող են «շեֆի վրայից թռնելով»՝ խախտել ճանապարհային երթևեկության կանոննները: Անգամ այնքան վստահ են իրենց վրա, որ այդ խախտումն ակնհայտ կատարում են Երևանի Ճանապարհային ոստիկանության վարչական շենքի մոտ: Այսօր՝ հուլիսի 11-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է կատարել, որոնցում երևում է, թե ինչպես է Toyota Camry մակնիշի 008 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի ՃՈ վարչական շենքի մոտ մեքենան վարում առանց ամրագոտու: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Երևանի Ճանապարհային ոստիկանությունն օպերատիվորեն կարձագանքի և պատգամավորի վայ-վարորդին իր կատարած խախտման համար վարչական պատասխանատվության կենթարկի, ինչը դաս կլինի, որպեսզի հետագայում օրենքը խախտելով թրև չգա փողոցներում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր