Դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենաների որոշ վարորդներ իրենց համարելով արտոնյալ խախտում են երթևեկության կանոնները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այն որ հանրապետությունում դիվանագիտական համարներով որոշ ավտոմեքենաների վարորդներ իրենց վեր են դասում օրենքից, դա փաստ է:
Հետաքրքիր է իրենց երկրում նրանք կխախտեին ճանապարհային երթևեկության կանոնները, կարծում ենք ոչ, քանի որ գիտեն ինչ հետևանքներ կունանա:
Երեկ՝ հուլիսի 27-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, լուսանկարների շարք է արել, որտեղ երևում է, թե ինչպես է Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում Nissan Teana մակնիշի 14 D 008 AM համարանիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում առանց ամրագոտու:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի