31109 դիտում
17:50 20-07-2015
Սևին սապոնն ինչ անի, խևին խրատը. որոշ վարորդներ շարունակում են չարամտորեն խախտել երթևեկության կանոնները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը բազմիցս հորդորել է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, իսկ բոլոր օրինախախտ վարորդները, անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, ենթարկվելու են վարչական պատասխանատվության:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կան վարորդներ ովքեր ոչ միայն խախտում են երթևեկության կանոնները, այլ նաև ստեղծում են վթարային իրավիճակներ, ինչի հետևանքով էլ տեղի են ունենում վթարներ և որոշ դեպքերում, ցավոք, ունենում ենք մահեր:
Հուլիսի 18-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որով երևում է, թե ինչպես է Mercedes մակնիշի 60 OD 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ճամբարակի ուղղությամբ դեպի Սևան մայրուղի անցնում չթույլատրելի հատվածով, ինչը վթարային իրավիճակ է ստեղծում նաև մյուս վարորդների համար:
Ի դեպ նույն օրը նույն ճանապարհահատվածում նույն տիպի երթևեկության կանոնների խախտում էր կատարել սիրված ու ճանաչված դերասանուհի Անի Երանյանը ու բախվել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վարած Mercedes ML մակնիշի ավտոմեքենային ու դրա արդյունքում դերասանուհին, դատավորը և 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները վարչական պատասխանատվության կենթարկեն Mercedes-ավարին, ինչը դաս կլինի ոչ միայն նրա, այլ նաև մյուս «վայ» վարորդներին:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2194 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)