211652_close_icon
views-count1772 դիտում article-date 11:22 11-07-2015

Ինչո՞ւ Հելսինկիում ԵԱՀԿ վեհաժողովի հռչակագրի քվեարկության ժամանակ հայաստանյան պատվիրակության անդամները միաբերան չեն մասնակցել քվեարկությանը. «Առավոտ»

«Առավոտ»-ը գրել է. «ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ ընդդիմադիր պատգամավոր Թևան Պողոսյանի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ Հելսինկիում ԵԱՀԿ վեհաժողովի հռչակագրի քվեարկության ժամանակ հայաստանյան պատվիրակության անդամները միաբերան չեն մասնակցել քվեարկությանը: «Եթե Գեղամյանի քվեարկության հիմքում ազգերի ինքնորոշման սկզբունքի գերակայության տրամաբանությունն է գործել, ապա ինչո՞ւ մյուս պատգամավորները համամիտ չէին նրա հետ»,-թերթի հետ զրույցում ասել է Թևան Պողոսյանը՝ հավելելով, որ այս պարագայում առաջ է գալիս այն մտայնությունը, որ խնդիրը ոչ թե տարածաշրջանային ամբողջականության կետին է վերաբերում, այլ ՌԴ նկատմամբ քննադատությանը»: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր