211652_close_icon

Աղետի գոտում գրեթե բոլորը միաբերան գոհունակություն էին հայտնում Կառավարության այս ընթացքում կատարած աշխատանքից. Սանոսյան

views-count1321 դիտում article-date 21:28 22-06-2024
Երեկ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանի հետ շրջայց եմ կատարել աղետի գոտում։
Այս մասին հայտնել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Եղել եմ Սանահին կայարան թաղամասում, ապա այցելել Թումանյան փողոց։ Պատկերը առաջին օրերի հետ անհամեմատելի էր։

Դիտարկեցի նաև երկաթուղու և Մ6 միջպետական մայրուղու վերականգնված հատվածները։

Եղա նաև Քարկոփ բնակավայրում, զրուցեցի բնակիչների հետ։

Ուրախալի էր արձանագրել, որ աղետի գոտում գրեթե բոլորը միաբերան գոհունակություն էին հայտնում կառավարության այս ընթացքում կատարած աշխատանքից»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր