Ոչ աշխատանքային մեռելոցների ավանդույթը խախտվում է 1-ին անգամ. ՀԺ
«Հայկական ժամանակը» տեղեկացնում է, որ գալիք երկուշաբթին առաջին մեռելոցն է 2009 թվականից սկսած, որը կլինի աշխատանքային օր: Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք կառավարությունը առանձին որոշումներով բոլոր մեռելոցները հայտարարում էր ոչ աշխատանքային:
«Հուլիսի 13-ի համար կառավարությունը որոշում չի կայացրել: Սարգսյանի հրաժարականից հետո հարցը բազմիցս քննարկվել է, բայց ոչ աշխատանքային մեռելոցների ավանդույթը խախտվում է 1-ին անգամ»,-գրում է «Հայկական Ժամանակ»-ը: