Էրդողանը խախտել է ավանդույթը և իր երդմնակալությանը հրավիրել Պուտինին և Օբամային
Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշել է խախտել ավանդույթը. օգոստոսի 28-ին կայանալիք Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանն առաջին անգամ կմասնակցեն հյուրեր՝ արտերկրից:
Սակայն սպասվում է, որ հագեցած աշխատանքային հրաֆիկի պատճառով ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները չեն կարողոնա ներկա գտնբել Էրդողանի երդմնակալությանը և իրենց ներկայացուցիչներին կուղարկեն Թուրքիա:
Հիշեցնենք, որ Էրդողանը նախագահական ընտրություններում 52 % ձայների առավելությամբ հաղթանակ տարավ իր մրցակից՝ պահպանողական Էքմելեդդին Իհսանօղլուի նկատմամբ, ով հավաքել էր ձայների 13%-ը: Նախկինում Թուրքիայի նախագահին նշանակում էր խորհրդարանը: