1900 դիտում
10:18 11-07-2015
Իրականում այս աշունը կարող է թեժ լինել. «168 ժամ»
Հայաստանի քաղաքական կյանքն աստիճանաբար մտնում է արձակուրդային սեզոն, թեև մինչ այդ էլ առանձնապես աչքի չէր ընկնում: Այս տարի քաղաքական արձակուրդից առաջ սովորական դարձած ավանդույթը կոտրեցին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ քաղաքացիական բողոքի ակցիաները, որոնք մի կողմից՝ ստվերեցին առանց այն էլ կիսաստվերում գործող քաղաքական կուսակցություններին, մյուս կողմից՝ ցույց տվեցին վերջիններիս դերի անկումը երկրի հասարակական-քաղաքական կյանքում, գրում է «168 Ժամ»-ը:
Թերթը նկատում է, որ այս տարվա քաղաքական ամառվա առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ընդդիմությունը թեժ աշուն չի խոստացել:
«Դա Հայաստանի քաղաքական կյանքին անվերջ ուղեկցող խոստում էր, որն ամեն անգամ չկատարվելուց հետո, հաջորդ գարնանն ավելի խրոխտ էր հնչում: Իրականում, սակայն, այս աշունը կարող է թեժ լինել, քանի որ օգոստոսի վերջին Ազգային ժողով է ներկայացվելու սահմանադրական փոփոխությունների տեքստը, որի շուրջ էլ ծավալվելու է քաղաքական կյանքը՝ ոչ միայն աշնանը, այլև դրանից հետո», -հավելել է պարբերականը:
Նմանատիպ նյութեր
1992 դիտում
09:57 09-08-2016
Արթիկում ևս աշունը թեժ է լինելու. «Հայկական ժամանակ»
2314 դիտում
09:12 11-03-2014
Ո՞վ է իրականում խոչընդոտում հայ-իրանական հարաբերություններին․ 168 ժամ
1132 դիտում
09:27 25-03-2014
ԱՊՀ-ն իրականում արդեն գոյություն չունի․ 168 ժամ
Այս բաժնից
1003 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1057 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան
1054 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»