Ճապոնիայում 8200 դոլարով վաճառվել է խաղողի աշխարհում ամենաթանկ ողկույզը
Ճապոնիայում աճուրդում 8200 դոլարով վաճառվել է խաղողի աշխարհում ամենաթանկ ողկույզը, որը կշռում է 700գ:
«Հռոմի ռուբին» տեսակի խաղողը ճապոնացի սելեկցիոներների հպարտությունն է: Դրա պտուղները պինգ-պոնգի գնդակի մեծության են և շատ քաղցր:
Ստացվում է, որ տեղի ռեստորաններից մեկի շեֆ-խոհարարը ամեն մի հատիկը գնել է 300 դոլարով: Նա մտադիր է այն մատուցել մեկ գավաթ գինու հետ` որպես նախուտեստ: