211652_close_icon
views-count17935 դիտում article-date 18:59 09-07-2015

Երևանում` Թբիլիսյան խճուղում, տաքսին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով` հայտնվել ձորակում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հուլիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Mitsubishi մակնիշի 88 ՍՍ 009 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել երկաթե ճաղավանդակներին և մոտ 60 մ գլխիվալր շրջվելով` հայտնվել ձորակում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 1 անչափահաս տղա քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բրիգադը նրանց տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այս պահին վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանում քննչական խումբը: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել նաև «Արաբկիր-Կամար» ՓԲԸ-ի ներկայացուցիչները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան ծառայում է որպես տաքսի: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին երեխային «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից տեղափոխեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր