Բելառուսը 3 մլրդ դոլարի վարկ է խնդրել Ռուսաստանից
Բելառուսը դիմել է Ռուսաստանի իշխանություններին՝ $3 միլիարդի վարկ տրամադրելու խնդրանքով: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՌԴ Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, հաղորդում է Interfax-ը:
Նա նշել է, որ ռուսական կողմը հարցը քննարկվելու է՝ հաշվի առնելով նախորդ վարկային ծրագրերի իրագործման պատմությունը:
Իր հերթին ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև կայացած հանդիպման ժամանակ մանրամասնորեն չի քննարկվել վարկի տրամադրման հարցը:
Բելառուսի արտաքին պետպարտքը հունիսի 1-ի դրությամբ կազմում է $12,7 մլրդ: