ԱՄՆ֊ն Կիևին 1 մլրդ դոլարի վարկ է տրամադրել
ԱՄՆ֊ի ֆինանսների նախարար Ջեկոբ Լյուն հայտնել է, որ ԱՄՆ֊ն կառավարական երաշխիքի ներքո Ուկրաինային 1 մլրդ դոլարի չափով վարկ է տրամադրել։
Այս իրավիճակը հիշեցնում է, երբ ԱՄՆ֊ը վարկ էր տրամադրել Եգիպտոսին՝ վաղուց գահընկեց Մուրսիի կառավարության համար։
«Այդ վարկային երաշխիքները կօգնեն Ուկրաինայի կառավարությանը երկրում միջազգային ֆինանսավորման կառույցների կողմից սահմանված բարեփոխումների իրականացման համար, ինչը ընդգծում է, որ ԱՄՆ֊ը հավատարիմ է Ուկրաինային»,֊ ասվում է ԱՄՆ֊ի ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։