Oբաման հանձնարարականներ է տվել Քերրիին Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Վիեննայում գտնվող պետքարտուղար Ջոն Քերրիի, էներգետիկայի նախարար Էրնեսթ Մոնիսի և իրանական միջուկային հարցով բանակցություններում ամերիկյան պատվիրակության այլ անդամների հետ տեսակոնֆերանս է անցկացրել: Այդ մասին հաղորդել է Սպիտակ Տան մամլո ծառայությունը:
«Նախագահը քննարկել է ներկա պահին բանակցությունների ընթացքը, ձեռքբերումները և հանձնարարականներ տվել Իրանի և «1+5» խմբի հաջող համաձայնագրի հասնելուն ուղղված մեր ջանքերի վերաբերյալ, որը պետք է համապատասխանի մեր պահանջներին»,-նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Վիեննայում շարունակվում են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել էր, որ դեռևս 2 կարևոր վիճարկեի հարցեր են մնում պարզելու՝ վերահսկման մեխանիզմների և պատժամիջոցների չեղարկման ժամկետի վերաբերյալ: