23554 դիտում
01:32 09-07-2015
Իրանցիների անհավանական արկածները Երևանում. 23-ամյա իրանցին Mitsubishi-ով «շումախերական» ավտովթարի հեղինակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում թիվ 49 շենքի դիմաց Իրանի քաղաքացի 23-ամյա Քարիմի Ամիրասլանը իր վարած Mitsubishi Eclipse մակնիշի 34 SC 681 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել կայանված վիճակում գտնվող Toyota մակնիշի 26 SO 800 համարանիշի ավտոմեքենային այնուհետև կոտրելով եզրաքարերը հայտնվել հողածածկ գոտում հարվածել հաստաբուն ծառին և բախվել կայանված վիճակում գտնվող Mitsubishi Pajero մակնիշի 30 LO 175 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատը և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը Արթուր Գասպարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողները: Տեղում էին նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի տեսուչ Արմեն Աղաբեկյանի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ Mitsubishi Eclipse-ում եղել են իրանցիներ:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
Տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10733 դիտում
17:54 16-02-2016
Էլեկտրիկների անհավանական արկածները Երևանում. Իմ հաշվիչը քո հաշվիչին վնաս չէ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ