211652_close_icon
views-count68688 դիտում article-date 19:55 26-05-2023

Mercedes-ների անհավանական արկածները Երևանում․ շրջանավարտները շրջում էին պատուհաններից ու «լյուկերից» կախված․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչքան էլ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը և պարեկային ծառայությունը հորդորեն ծնողներին, որ այսօր՝ հանրապետությունում Վերջին զանգի կապակցությամբ տրանսպորտային միջոցները չտրամադրեն դպրոցականներին, միևնույնն է, գտնվում են վայ-ծնողներ, ովքեր կարծես թե կամ միտումնավոր, կամ անգիտակցաբար մեքենաները տալիս են երեխաներին՝ չմտածելով հետևանքների մասին։

Ոստիկանությունն ու Պարեկային ծառայությունը նաև բազմիցս հորդորել է, որ երեխաները ավտոմեքենաներից դուրս չկախվեն, ինչպես նաև գլուխները դուրս չբերեն «լյուկերից»։

Այսօր՝ մայիսի 26-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում Mercedes G մակնիշի 01 MZ 500 համարանիշի, Mercedes S550 մակնիշի 21 DN 221 համարանիշի, Mercedes C 200 մակնիշի 06 PP 088 համարանիշի ավտոմեքենաները միասին շրջում էին, իսկ պատուհաններից ու «լյուկերից» հավանաբար շրջանավարտներ էին կախվել՝ առաջին հերթին վտանգ ստեղծելով իրենց կյանքին ու առողջությանը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 300+
300+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր