211652_close_icon
views-count13287 դիտում article-date 19:59 08-07-2015

Պատկան մարմինների մեղքով 30-ամյա վարորդը Honda-ով հայտնվել է դիտահորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 8-ին, դիտահորի փլուզում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Տիգրան Առաքելյանը իր վարած Hyundai մակնիշի 34 OM 744 համարանիշի ավտոմեքենայով Հալաբյան 23 շենքի բակից դեպի Հալաբյան փողոց դուրս գալով` «ԱրմենՏել» ՓԲ ընկերության դիտահորի փլուզման հետևանքով ավտոմեքենայով ընկել է փոսը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Դեպքի վայրում հավաքվածները պատմում էին, որ արդեն 2 շաբաթ է` ինչ նշված հատվածում փոս էր գոյացել և զանգահարել են «ԱրմենՏել» ՓԲ ընկերություն, սակայն ոչ ոք չի արձագանքել, ինչի հետևանքով էլ այսօր տեղի ունեցավ փլուզումը: Ժամանել էին նաև «ԱրմենՏել» ՓԲ ընկերության մասնագետները, ովքեր հայտարարում էին, որ դիտահորը շուրջ 30 տարվա հնություն ունի, բետոնե հատվածը մաշվել է և տեղի է ունեցել փլուզում, ով մեղավոր է թող դատարանի որոշումով և օրենքով պատասխանատվություն կրի: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՃՈ հետաքննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր