211652_close_icon
views-count19270 դիտում article-date 22:26 23-03-2015

Պատկան մարմինների մեղքով ավտովթար Նորագավիթի ՃՈ անշարժ պահակետի մոտ. ЗИЛ-ը հայտնվել է փոսում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում ЗИЛ մակնիշի 063 ԼՍ 43 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի խճուղի թիվ 1 հասցեում՝ ՃՈ անշարժ պահակետի հարևանությամբ, ճանապարհի մարդաբոյ փոսի պատճառով մասամբ կողաշրջվել է և հայտնվել՝ ինչ-որ շինարարության պատրվակով փորված փոսում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Փրակարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատի ծառայողները, ինչպես նաև թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդին առաջին օգնության են հասել հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները, ովքեր վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, իսկ հետո փրկարարների հետ միասին 911-ին պատկանող մեքենայով երկաթե ճոպանի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել փոսից: Վթարի մասին տեղեկացվել է Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, ովքեր հետաքրքրասեր քաղաքացիներին հեռացնում էին վթարի վայրից, որպեսզի հրշեջներն ու գազալցակայանի աշխատակիցները կարողանային ազատ աշխատել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր