211652_close_icon
views-count10401 դիտում article-date 12:21 26-05-2015

Ինչի՞, պատգամավորները կոտոշո՞վ են լինում. Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը՝ այն մասին, թե ինչու ավտոտեսուչներն իր խախտումները չեն զիջում, ինչու է բանկից վարկ վերցնելով մեքենան գնել, ինչքան պարտք է մնացել եւ ավելին

ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Առաքել Մովսիսյանը` Շմայսը, 2013 թ-ի Lexus մակնիշի ավտոմեքենա է վարում, որը 0,000-ով է գնել, սակայն մեքենան գնել է՝ բանկից վարկ վերցնելով եւ դեռ ,000 բանկին պարտք ունի: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առաքել Մովսիասյանը: Նշեց, որ միայն այդ ավտոմեքենան ունի ու հենց ինքն է վարում, իսկ թե ինչու վարորդ չի պահում, հիմնավորեց. «Վարորդին հո չե՞մ տանելու, հայաթս մտցնեմ, հետո ինքը տաքսիով տուն գնա: Ես նման բաներ չեմ սիրում»: Ի դեպ, երբ ավտոտեսուչներն Առաքել Մովսիսյանի ավտոմեքենան կանգնեցնում են, նա իր պաշտոնեական դիրքը չի օգտագործում՝ տուգանքներից խուսափելու համար եւ 3 անգամ արդեն արձանագրություն են կազմել: Իսկ դիտարկմանը, թե մի՞թե իրեն՝ որպես պատգամավորի, չեն զիջում, ասաց. «Ինչի՞ պետք է զիջեն կամ ակտ չգրեն: Ինչի՞, պատգամավորը կոտոշներո՞վ է լինում: Ի՞նչ տարբերություն՝ քաղաքացի, թե պատգամավոր: Ես նույնիսկ իմ ձեռքի տակ պատգամավորի վկայականը չունեմ, որ ցույց տամ»: Հարցին, թե ինչ երաժշտություն է լսում մեքենայի մեջ, պատասխանեց. «Այս պահին լսում եմ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երգերը: Երեխաներս ձայնագրել են դիսկի վրա եւ հիմնականում այդ երգերն եմ լսում ու այնքան ժամանակ եմ պահելու եւ լսելու, մինչեւ տեսնենք, թե վերջը ինչ կլինի: Ես, ինչ հասնի, լսում եմ, ինչպես սիգարետը. ինչ սիգարետ հասնի, ծխում եմ, այնպես էլ ինչ երգ լինի, լսում եմ: Ինձ համար տարբերություն չկա: Ռադիո եմ շատ լսում»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին մնում է անփորձանք երթեւեկություն մաղթել եւ այնքան փող, որ բանկի պարտքերը շուտ մարի:

Նմանատիպ նյութեր