Մեսին կարող է դադարեցնել մրցելույթները Արգենտինայի հավաքականի կազմում
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին կարող է դադար վերցնել Արգենտինայի հավաքականի մրցելույթներում:
28-ամյա ֆուտբոլիստի որոշման վրա կարող են ազդել ոչ այնքան Արգենտինայի հավաքականի երկու անընդմեջ պարտություները 2014թ. Աշխարհի առաջնության և Ամերիկայի Գավաթի եզրափակիչներում, որքան երկրպագուների ագրեսիվ վարքագիծը Մեսիի ընտանիքի հանդեպ:
Հիշեցնենք, որ Չիլիի հետ Ամերիկայի Գավաթի եզրափակիչ խաղի (0:0; 1:4` 11 մետր.) ընթացքում չիլիացի երկրպագուները հարձակվել էին նրա ազգականների վրա:
Նշվում է, որ Մեսին կարող է Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյին խնդրել, որպեսզի իրեն չհրավիրի 2018թ. Աշխարհի առաջնության որակավորման փուլի մեկնարկային հանդիպումներին: