Լիոնել Մեսին՝ ԱԱ-2018-ում Արգենտինայի հավաքականի շանսերի մասին
«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին գնահատել է հավաքականի հեռանկարները 2018թ. աշխարհի առաջնությունում:
Ես «Բարսելոնայի» չեմպիոնությունը կփոխանակեի հավաքականի կազմում տիտղոսի հետ: Արգենտինայի հետ տիտղոս նվաճելը բացառիկ բան կլիներ:
Սակայն մենք չպետք է այս ու այն կողմ հայտարարենք, թե աշխարհի չեմպիոն կդառնանք, քանի որ լավագույնն ենք: Իրականությունն այդպիսին չէ:
Ինչ վերաբերում է խմբում մեր մրցակիցներին, ապա Իսլանդիան Եվրոպայի վերջին առաջնությունում ցույց տվեց, որ դժվարին մրցակից է ցանկացած թիմի համար:
Խորվաթիան հզոր կիսապաշտպաններ ունի: Նրանք խաղում են Իսպանիայի խաղաոճով, միայն թե՝ մի մակարդակ ցածր: Ինչ վերաբերում է Նիգերիային, ապա այդ հավաքականը մեզ միշտ մարտահրավեր է նետել», ասել է Մեսին: