Խորխե Սամպաոլի. Մեսին խիստ տառապում է Արգենտինայի հավաքականի անհաջողությունների պատճառով
Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին անդրադարձել է հավաքականում Լիոնել Մեսիի խաղին:
«Ես մարզել եմ աշխարհի լավագույն խաղացողին: Չգիտեմ, նա արդյոք պատմության մեջ լավագույնն է, քանի որ այժմ նրա հաշվին Եվրոպայում ավելի քան 600 գոլ է գրանցված, նա խփել է բոլոր հնարավոր ռեկորդները, բայց քննադատության է ենթարկվում, երբ հավաքականի կազմում է լինում:
Չնայած բոլոր ընդունակություններին, Մեսին սովորական մարդ է: Արգենտինայի հավաքականի երկրպագուները փորձում են հաճույք ստանալ Մեսիի խաղից, ինչպես դա անում են «Բարսելոնայի» երկրպագուները:
Մեսին շատ է տառապում ազգային հավաքականի անհաջող մրցելույթներից: Նա չի կարող ցուցադրել այն ամենն, ինչին ընդունակ է, երբ խաղում է հավաքականում: Իսկ արգենտինական հասարակությունը ավելի շատ հաճույք է ստանում տապալումներից, քան՝ հաջողություններից: