Յուրա Մովսիսյան. Անհամբերությամբ սպասում եմ նոր մրցաշրջանին
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Յուրա Մովսիսյանը արդեն միացել է Շվեյցարիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Մոսկվայի «Սպարտակին» և սկսել է մարզումները:
Առայժմ Յուրա Մովսիսյանը անհատական ծրագրով է մարզվում, իսկ մի քանի օրից արդեն ընդհանուր խմբում կմարզվի:
Մարզումներից հետո Մովսիսյանը նշել է, որ ուրախ է նորից թիմի հետ լինել. «Որոշակի ցավեր ոտնաթաթի շրջանում դեռ կան, բայց ինձ զգալիորեն ավելի լավ եմ զգում: Մարզումների փուլում բոլոր ցավերը պետք է անցնեն:
Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ կարող եմ աշխատել հարյուր տոկոսով, որպեսզի լիարժեք պատրաստ լինեմ նոր մրցաշրջանին», ասել է հայ ֆուտբոլիստը: