Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ
Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։ Արդեն 14-րդ օրն է, ինչ քաղաքացիները, դեմ արտահայտվելով էլէներգիայի թանկացմանը, շարունակում են շուրջօրյա ակցիաները պողոտայում:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ Բաղրամյան պողոտայից` երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։