211652_close_icon
views-count490 դիտում article-date 12:54 28-08-2026

Կոտայքի մարզում՝ Առինջ մոլ տանող ճանապարհին, երթևեկությունը կարգավորող կարևոր նշաններից մեկը 1 ամիս է տապալված է, իսկ պատասխանատուները «ուղիտի ականջում քնած են»․ երևի սպասում են ՏԿԵ նախարար Դ․ Խուդաթյանի մի քանի բալանոց «դոզային». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Օրեր առաջ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը խիստ հանձնարարական է տվել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին ու մարզպետներին, որպեսզի նրանք իրենց ուշադրության տակ պահեն մարզային բոլոր ճանապարհներին, այդ թվում գյուղական համայնքներում, կոտրված ու տապալված ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակների վերանորոգման, նորերի տեղադրման աշխատանքները։

Դ․ Խուդաթյանի այդ հանձնարարականի շնորհիվ Արմավիրի մարզում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը բավականին օպերատիվ արձագանքել էր խնդրին և մի քանի կոտրված ու տապալված նշաններ փոխարինվել էին նորով, ինչը ողջունելի էր։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ օգոստոսի 28-ին, ճանապարհային երթևեկության կանոնները կարգավորող տապալված նշաններ կան նաև Կոտայքի մարզի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Առինջ Մոլի ճանապարհին, ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան հարևանությամբ, ու ըստ վարորդների՝ 1 ամսից ավելի է այդ նշանը տապալված է, իսկ պատկան մարմինները կամ չգիտեն այդ մասին, ինչը մի քիչ կասկածելի է, կամ չեն փորձում թերությունը վերացնել։

Հավանաբար Կոտայքի ճանշինը սպասում է, թե երբ է նախարար Դ. Խուդաթյանը մի քանի բալանոց «դոզա» տալու։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, օգոստոսի 25-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էինք հրապարակել Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրի գլխավոր մայրուղում ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակի մի քանի մասերի բաժանված և գետնին թափված լինելու մասին։

Հրապարակումից ժամեր անց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի բավականին խիստ հանձնարարականով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները ժամանել էին նշված վայր և 1 - 1.5 ժամվա ընթացքում տապալված նշանը փոխարինել նորով, ինչի համար հատուկ շնորհակալություն նախարար Դ. Խուդաթյանին։ Հակառակ դեպքում, եթե մնար «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հույսին, այդ նշանը, որը շատ կարևոր նշաններից է այդ հատվածում, այդպես էլ կմնար տապալված։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Դ․ Խուդաթյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին, հանրապետության բոլոր մարզպետներին նաև հանձնարարական և ժամանակ էր տվել, որպեսզի շրջեին իրենց մարզերում ու տարածքներում և նման վնասված, անգամ գողացված, արևից գունաթափված երթևեկությանը կարգավորող ցուցանակները փոխարինեին նորով։

Մնում է որոշ վայ վարորդներ ուշադիր վարեն ավտոմեքենաները, որպեսզի չբախվեն ցուցանակներին, ինչպես նաև որոշ «ուղեղից թոփալներ» ճանապարհային երթևեկության նշանները չգողանան։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր