211652_close_icon
views-count2996 դիտում article-date 17:52 26-02-2021

Ընթանում է «Հայրենիքի փրկության շարժման» պատվիրակության հանդիպումը նախագահի հետ․ քաղաքացիները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան․ Ուղիղ

Tert.am-ը գրում է. 

16։21
Ընթանում է «Հայրենիքի փրկության շարժման» պատվիրակությանը հանդիպումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

16։15
Քայլերթին մասնակցող քաղաքացիները վերադարձան Բաղրամյան պողոտա և շարունակում են փակ պահել այն։

15։58
«Մենք կառավարությունից ակնկալիք չունենք, մենք այստեղ կգանք մեկ անգամ և վերջնական։ Թող Նիկոլն այդպես ոստիկաններով շրջապատված, ճաղերի հետևից ժողովրդի անունից խոսող, ժողովրդի թիկունքում թաքնված՝ հետևի ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին»,- այս մասին «Հայրենիքի փրկության շարժման» երթի ընթացքում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։

«Հարգելի՛ քաղաքացիներ, մենք հիմա գնում ենք Բաղրամյան պողոտա և անտեսում ենք Կառավարությանը, բայց պայմանավորվելով՝ մենք կառավարություն կգանք մեկ անգամ և վերջնական»,-հայտարարեց Սաղաթելյանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր