211652_close_icon
views-count55731 դիտում article-date 20:27 10-10-2016

Արտակարգ դեպք Գյումրիում. 23–ամյա ՌԴ քաղաքացին սպառնում էր եռահարկ շենքի տանիքից ինքնասպան լինել. նրան մեծ դժվարությամբ փրկել են տեղի փրկարարները ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Գյումրի քաղաքում բարձրացել է Անդրանիկ Օզանյանի հասցեի կիսակառույց եռահարկ շենքի տանիք և սպառնում է ցած նետվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպեատիվորեն դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզային փրկարարական վարչության խումբը՝ վարչության պետ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները: Տևական ժամանակ քաղաքացու հետ, ով, ըստ տեղեկությունների՝ ազգությամբ ռուս է, բանակցություններ են վարել, ինչից հետո փրկարարները սանդուղքով կարողացել են քաղաքացուն մեծ դժվարությամբ իջեցնել տանիքից, ում բժիշկները տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փրկված քաղաքացին 23-ամյա Ալեքս Կեմերովն է, ում մի քանի օր առաջ ինչ-որ գործով Գյումրիում ոստիկանություն են տարել, իսկ օրեր առաջ էլ նրան տեղափոխել են հոգեբանական կենտրոն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարենրը Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր