«Գոհար» խորովածանոցում արջը կծել է հաճախորդի ձեռքը
Տոմսկում ծագումով հայ Շավարշ Տաճատյանին պատկանող «Գոհար» անվանումով խորովածանոցի մոտ վանդակի մեջ գտնվող արջը կծել է մի աղջկա ձեռքը՝ վնասելով նրան թիկունքի հատվածում: Արտակարգ դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան «Գոհար» խորովածանոցում. մի տղամարդ պատվեր կատարելիս է եղել, իսկ նրա 24-ամյա ուղեկցուհին ձեռքը մտցրել է վանդակի մեջ, և արջն էլ հասցրել է կծել:
Աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց, գրում է «РИА Томск»-ը: