211652_close_icon
views-count2845 դիտում article-date 16:58 17-01-2015

Կոկորդիլոսը կծել է Արյեն Ռոբենի ձեռքը. տեսանյութ

Այս օրերին «Բավարիա»-ն ուսումնամարզական հավաք է անցկացնում Քաթարում: Մյունխենյան թիմի մարզումներից մեկի ժամանակ անսովոր միջադեպ է տեղի ունեցել: Խաղադաշտի հարևանությամբ գտնվող լողավազանի մեջ անհայտ պատճառներով հայտնված կոկորդիլոսը հարձակվել է կիսապաշտպան Արյեն Ռոբենի վրա, երբ վերջինս փորձել է գնդակը դուրս բերել լողավազանից: Գիշատիչի հարձակումից հետո տուժել է հոլանդացու ձեռքը: Գերմանական թիմի բուժանձնակազմը անմիջապես օգնության է հասել և վիրակապել է ֆուտբոլիստի ձեռքը, որից հետո վերջինս շարունակել է մարզումը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր