27-ամյա երիտասարդն ընկերուհուն տուն ճանապարհելիս մեքենայի մեջ կծել է նրա ձեռքը և քաշքշել
27-ամյա Գրիգոր Վիրաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Անուշ Զաքարյանին տուն ուղեկցելիս Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի 1-ին շենքի դիմաց իր ավտոմեքենայի մեջ գումարային պարտք ու պահանջի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ատամներով կծել է Ա.Զաքարյանի ձախ ուսային , աջ ձեռքի հատվածները և քաշքշել:
Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել մարտի 26-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: