Բրիտանիայից Սիրիա փախած դպրոցական աղջիկներն ամուսնանում են ԻՊ անդամների հետ
Լոնդոնից Սիրիա մեկնած 3 դպրոցահասակ աղջիկներից երկուսն արդեն ամուսանցել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների հետ:
The Guardian-ի փոխանցմամբ՝ Bethnal Green Academy-ում սովորող 15-ամյա Շամիմ Բեգումը և 16-ամյա Հադիջա Սուլթանան մեկնել էին Սիրիա՝ միանալու ԻՊ-ին:
Նրանց հարազատները Guardian-ին պատմել են, որ աղջիկներն ամուսնացել են իսլամի ավանդույթներով և արդեն մի քանի շաբաթ է՝ առանձին ապրում են Ռաքքա քաղաքի մոտակայքում: Աղջիկներից մեկը հեռախոսազրույց էր ունեցել տան անդամների հետ, իսկ մյուսը իր հարազատների հետ կապ էր հաստատել ինտերնետի միջոցով: