Սիրիայում պատանդ վերցված իտալացի աղջիկներն ազատ են արձակվել. տեսանյութ
Սիրիայում պատանդ պահված երկու իտալուհիները վերադարձել են Հռոմ: Օդանավակայանում նրանց դիմավորել է երկրի արտգործնախարարը:
Վանեսա Մարձուլոն եւ Գրետա Ռամելին Հալեպի բարեգործական կազմակերպություններից մեկում որպես կամավոր էին աշխատում: Նախորդ տարվա հուլիսի 31-ին նրանց առեւանգել էին զինված անձինք:
Հունվարի 1-ին համացանցում հայտնվել էր աղջիկների տեսաուղերձը, որում նրանք մահմեդականի հանդերձանքով խնդրում էին Իտալիայի իշխանություններից օգնել իրենց:
Նրանք հաղորդել էին, որ իրենց պատանդ են վերցրել «Ալ Քաիդա»-ի սիրիական թեւի՝ «Ֆրոնտ ան-Նուսրա» խմբավորման զինյալները:
Իտալուհիների ազատ արձակման հանգամանքները չեն հաղորդվում: